Բանկ
AMERIABANK
1.1%
Պրոֆիլ՝ AMERIABANK
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:
Ընթանալով թվայնացման ճանապարհով և մատուցելով կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ՝ Ամերիան ներդրել է մի շարք նորարարական ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր։
Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով։
MyHome.am
MyCar.am
Business.ameriabank.am
Այսօր, լինելով բանկային ու ոչ բանկային ամենաարդիական լուծումներն առաջարկող ֆինանսական և տեխնոլոգիական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է:
«Հայներարտբանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է բանկի հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի ընդհանուր ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի բաժնետերերի ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
2008թ. մայիսի 19-ի բաժնետիրոջ արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:
Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է «Հայկական ներմուծման-արտահանման բանկ» ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող «Կոմպյուտրոն ինդաստրիզ իսթեբլիշմենթ» ընկերության կողմից:
2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին Բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ի կողմից, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ): 2007-2013թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով Բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ընկերությունն իր մասնակցությունը Բանկի կապիտալում հասցնելով 100%:
Բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում Բանկի վերանվանմամբ:
Այնուհետև Ամերիաբանկը դառնում է ոչ միայն զուտ բանկ, այլ համապարփակ ֆինանսական հաստատություն, որը ձեռք է բերում դինամիկ զարգացման մեծ հնարավորություններ, վերազինվում է ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, շարունակ ընդլայնում հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կատարելագործում սպասարկման որակը:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և «Կասկադ բանկ» ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված բանկերի վերակազմակերպում` միացման միջոցով, որի արդյունքում «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդ:
ՀՀ Կենտրոնական բանկը 2010 հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է «Ամերիաբանկ» ՓԲԸ և «Կասկադ բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 25.06.10թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն` գրանցվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և «Կասկադ բանկ» ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի Բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր Ժողովի կողմից:
2015թ․-ից առ այսօր Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.
2015թ. դեկտեմբեր
Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 6,639,680,000 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունինը միլիոն վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2018թ. փետրվար
Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), իսկ Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 5,213,120,000 (հինգ միլիարդ երկու հարյուր տասներեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամի չափով:
2024թ. ապրիլ
Բանկի կանոնադրական կապիտալում 90% նշանակալից մասնակցություն են ձեռք բերել Լայն Ֆայնենս Գրուփ Փի-Էլ-Սի (Lion Finance Group PLC), նախկինում՝ Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍԻ (Bank of Georgia PLC) և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա» (JSC Bank of Georgia) ընկերությունները համապատասխանաբար, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) պահպանում է իր մասնակցությունը Բանկի կանոնադրական կապիտալում 9.99%-ի չափով։
Ներկայումս Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 54.466.380.000 (հիսունչորս միլիարդ չորս հարյուր վաթսունվեց միլիոն երեք հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 117.132 (մեկ հարյուր տասնյոթ հազար մեկ հարյուր երեսուներկու) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 465.000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ամերիաբանկը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում իր հաճախորդների համար ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դեր` ժամանակակից թվային աշխարհում ապահովելով սպասարկման բարձր որակ, առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:
Հիփոթեքային առաջարկներ
Բացել հաշվիչը →AMERIABANK
ԱռաջարկվողAmeriabank
- Տոկոս
- 1.1%
- APR
- 5%
- Նվազ. կանխավճար
- 10%

