Ապահովագրություն
LIGA INSURANCE
Պրոֆիլ՝ LIGA INSURANCE
ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականից ՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված ԱՊՈ N 0009 ոչ կյանքի ապահովագրության լիցենզիայի հիման վրա։ 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից Ընկերությանը տրամադրվել է նաև վերաապահովագրություն իրականացնելու լիցենզիա։
2026 թվականից ԼԻԳԱ Ինշուրանսը հանդիսանում է GRAWE Group և CQ Investment Group խմբերի անդամ։ Ընկերության բաժնետերերն են GRAWE REINSURANCE LIMITED LLC-ն (75%) և CQ Investment Group LLC-ն (25%)։
Ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» անվանմամբ։ 2022 թվականի դեկտեմբերին այն վերանվանվել է ԼԻԳԱ Ինշուրանս, ինչը նշանավորեց Ընկերության զարգացման նոր փուլը։
ԼԻԳԱ Ինշուրանսի կանոնադրական կապիտալը կազմում է 4.48 մլրդ ՀՀ դրամ։
Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ հաճախորդների սպասարկման գրասենյակների և ապահովագրական գործակալների ցանցի միջոցով։ Հաճախորդներին հասանելի են նաև հեռավար սպասարկման հնարավորությունները։
ԼԻԳԱ Ինշուրանսը զարգացնում է հաճախորդների սպասարկման թվային ալիքները։ Ընկերության պաշտոնական կայքի միջոցով հնարավոր է առցանց ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ, կատարել ապահովագրական պայմանագրերի առցանց վճարումներ, ներկայացնել դիմումներ և օգտվել ապահովագրական մի շարք այլ ծառայություններից՝ Ընկերության թվային հարթակների միջոցով։
2023 թվականից հաճախորդներին հասանելի է նաև LIGA Mobile բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել և կառավարել ապահովագրական պայմանագրերը, ներկայացնել ապահովագրական պատահարների վերաբերյալ հայտեր, օգտվել Ընկերության թվային ծառայություններից և առցանց ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Ընկերությունը շարունակում է զարգացնել բջջային հավելվածի ֆունկցիոնալ հնարավորությունները։
ԼԻԳԱ Ինշուրանսը կարևորում է ներքին գործընթացների որակի շարունակական բարելավումը և տեղեկատվական անվտանգության ապահովումը։ Ընկերության որակի կառավարման և տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերը սերտիֆիկացված են միջազգային ISO ստանդարտներին համապատասխան։
ԼԻԳԱ Ինշուրանսը համադրում է Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության բազմամյա փորձը և իր բաժնետերերի միջազգային փորձառությունը՝ շարունակաբար զարգացնելով թվային ծառայությունները, կատարելագործելով ներքին գործընթացները և բարձրացնելով հաճախորդների սպասարկման որակը։

