IT ընկերություն

ToonExpo Digital

Պրոֆիլ՝ ToonExpo Digital

TOON EXPO-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի առաջատար հարթակներից է, որը 2022 թվականից միավորում է կառուցապատողներին, ներդրողներին, ֆինանսական կազմակերպություններին, ոլորտային ընկերություններին և հազարավոր այցելուների։ Ցուցահանդեսի ընթացքում մեկ վայրում ներկայացվում են անշարժ գույքի շուկայի տարբեր սեգմենտների առաջարկներ՝ բնակելի և ներդրումային նախագծերից մինչև ֆինանսավորման և հարակից ծառայությունների լուծումներ։ Այցելուները կարող են համեմատել նախագծերն ու պայմանները, անմիջապես շփվել ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և օգտվել հատուկ առաջարկներից, որոնք գործում են TOON EXPO-ի օրերին։