MONTEROSSO
Azbuka Development

Azbuka Development

MONTEROSSO

Նորք-Մարաշում ցածրահարկ բնակելի համալիր՝ փակ բակով, տեռասներով, տանիքի հանգստի գոտիներով և Երևանի տեսարաններով։

Կարգավիճակ
Նախավաճառք
Ընդամենը
3
Վաճառված
0%

Պատկերասրահ

Արտաքին ռենդերներ 1

Նախագծի մանրամասներ

Նկարագրություն

Նախագծող՝ Zaart architectural studio Գլխավոր կապալառու՝ քննարկումների ընթցքի մեջ է Շահագործող ընկերություն՝ <<Ազբուկա Դիվելոփմենթ ՌԱ>> ՍՊԸ Քարտեզ՝ https://maps.app.goo.gl/DwPqQXk19GWpsMrcA Շինարարության սկիզբ՝ 2026 թվականի 2-րդ կես Շինարարության ավարտ՝ 2028 թվականի 2-րդ կես Համագործակցող բանկեր՝ քննարկումների ընթցքի մեջ է Բնակարանների մակերեսներ՝ ստուդիա +1- 46.30 քմ-ից - 60.37 քմ , Ստուդիա +2 - 65.81 քմ-ից - 107.10 քմ, Ստուդիա +3 - 82.20 քմ-ից - 110.61քմ, Տեռասաներով բնակարանները- 65.66 քմ-ից-157.72 քմ Վճարման պայմաններ՝ -կնախիկ վաճառքը, 100% բանկային հաշվեհամարով, -տարաժամկետ վճարում- 30% կանխավճար, 70% հետագա 2 տարում հավասարաչափ աշխված ամսեկան վճարներ, հիպոթեքային վարկ Եկամտային հարկի վերադարձ՝ Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը չի գործում Մեկ հարկում բնակարաններ՝ 4-6 բնակարան Ամսական սպասարկման վճար՝ 1քմ-ի համար - 500 դրամ Կայանատեղիի արժեք՝ 7.600.000 դրամ Պետական սուբսիդավորման ծրագրեր՝ ոչ Monterosso-ի բակային տարածքը Համալիրի տարածքը նախագծված է տարածքների ֆունկցիոնալ բաժանման սկզբունքով։ Ստեղծված են ակտիվ հանգստի և ռելաքսի գոտիներ։ – Բակում առկա է վորկաութ գոտի, մանկական խաղահրապարակ՝ որակյալ սարքավորումներով և վնասվածքներից պաշտպանող ծածկույթով։ Ավազատուփը տեղակայված է հանգստի գոտիներին անմիջական հարևանությամբ, ինչը ծնողներին հնարավորություն է տալիս հանգստանալ՝ միաժամանակ վերահսկելով երեխաներին։ – Առավելագույն հարմարավետության և հանգստի համար բակի տարբեր հատվածներում նախատեսված են շեզլոնգներ, սեղանիկներ, հովանոցներ և ճոճանակներ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ – Հանգստի գոտիների 95%-ը պաշտպանված է արևից պերգոլաների և հովանոցների միջոցով։ Տարածքում իրականացված է լանդշաֆտային դիզայն՝ առատ կանաչապատմամբ՝ ծառեր, ծաղկանոցներ, դեկորատիվ թփեր։ Գեղեցկությունը պահպանելու համար ներդրված է ավտոմատ ոռոգման համակարգ։ Monterosso-ի ճարտարապետությունը – Ժամանակակից ճարտարապետություն, մեղմ գունային պալիտրա, բնական նյութերով երեսպատված ճակատներ՝ ներդաշնակ համադրություն ստատուսային էլեգանտության և ընտանեկան հարմարավետության։ – Շենքը նախագծված է պերիմետրալ սխեմայով՝ փակ ներքին բակով, ինչը ապահովում է անվտանգություն և մեկուսացվածություն։ Բակը տեղակայված է ստիլոբատի վրա․ սա բարդ ինժեներական լուծում է, որը անհրաժեշտ է տարածքի բնական թեքությունը հավասարակշռելու համար՝ ապահովելով հարթ, հարմարավետ և ֆունկցիոնալ միջավայր։ – Ճակատները երեսպատված են բնական նյութերով․ առաջին երկու հարկերը՝ սև տուֆ՝ բարդ ֆրեզավորմամբ, իսկ մնացած հատվածը՝ տրավերտինով։ Պատշգամբները համալրված են ապակյա ճաղավանդակներով, նախատեսված են կոնդիցիոներների արտաքին բլոկների զամբյուղներ և մարկիզներ՝ ապահովելով համալիրի էսթետիկ ամբողջականություն։ Monterosso-ի սեփական առևտրային պատկերասրահը – Համալիրի առևտրային ենթակառուցվածքը նախագծված է ժամանակակից բիզնեսի պահանջներին համապատասխան և կառավարվում է կառուցապատողի կողմից։ – Տարածքները հարմարեցված են այն բիզնեսների համար, որոնք կբարձրացնեն բնակիչների կենցաղային հարմարավետությունը՝ սուպերմարկետ, դեղատուն, հացատուն, ռեստորան, գեղեցկության սրահ, առաքման կետ, ծաղկի սրահ և մասնավոր մանկապարտեզ։ – Հարմար պլանավորումը, 3.6 մետր առաստաղի բարձրությունը և վիտրաժային ապակեպատումը ստեղծում են գրավիչ պայմաններ ուժեղ վարձակալների համար։ Monterosso-ի տեխնոլոգիական հագեցվածությունը Բնակելի համալիրում ներդրված են խելացի տան համակարգեր՝ – մուտքի վերահսկման համակարգ – տեսահսկում ամբողջ տարածքով, մուտքերում, ստորգետնյա ավտոկայանատեղիում և պահոցներում – դոմոֆոն՝ դեմքի ճանաչման համակարգով – BLE-մետկա՝ առանց բանալի մուտքի համար – բոլոր ֆունկցիաների կառավարում բջջային հավելվածի միջոցով (տեսախցիկների արխիվ, հյուրերի և առաքիչների համար միանվագ կոդերի տրամադրում) Նախագիծը համապատասխանում է A+ էներգաարդյունավետության դասին։ Տանիքին կտեղադրվեն 150 կՎտ հզորությամբ արևային վահանակներ, որոնք ամբողջությամբ կապահովեն ընդհանուր տարածքների էլեկտրաէներգիայի սպառումը։ Տանիքում կգործի նաև գազային ավտոնոմ կաթսայատուն, որը կապահովի կայուն ջեռուցում և տաք ջրամատակարարում։ Monterosso-ի բնակարանները – Նախագծված է 54 տարբեր, եզակի պլանավորում։ Առկա 123 բնակարաններից յուրաքանչյուր ընտանիք կարող է ընտրել իրեն ամենահարմար տարբերակը։ – Ապահովված է բարձր մասնավորություն․ մեկ հարկում ընդամենը 4–6 բնակարան։ Շատ բնակարաններ ունեն մաստեր ննջասենյակ, հյուրերի սանհանգույց, հանդերձասենյակ, լվացքատուն և խոհանոցային պահոց։ – Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խոհանոց-հյուրասենյակներին։ Նախագծի յուրահատկությունն են տեռասներով բնակարանները՝ Երևան և Մասիս տեսարաններով։ – Բնակարանները հանձնվում են բարելավված նախնական հարդարմամբ՝ 3 մետրից բարձր առաստաղներ, ալյումինե պրոֆիլով բարձրորակ պանորամային պատուհաններ, եվրոպական դռներ, ճառագայթային ջեռուցման համակարգ, ուժեղացված ձայնա- և ջերմամեկուսացում։

Ակնարկ

Բնակարան
Գույքի տեսակ
ՀՀ, ք․ Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Գարեգին Հովսեփյան փողոց հ. 52/5 հողամաս
Հասցե
56 բաց և 97 փակ տեղ, 2 ստորգետնյա հարկ
Կայանատեղի
Պահեստային սենյակներ և մանկասայլակների պահոցներ
Պահեստ
1 վերելակ յուրաքանչյուր մուտքում
Վերելակ
1
Վերելակների քանակ

Մանրամասներ

Կառուցվածքի տեսակ
Մոնոլիտ
Ճակատ
Թաց երեսպատում, տրավերտին և սև տութ
Ջերմամեկուսացում / ձայնամեկուսացում
Արտաքին ջերմամկեուսացում 100 մմ համքաբամբակ, ներքին ձայնամեկուսացումը բոլոր բնակարաններինը 2 տակ պատի շար + 50մմ ձայնամեկուսիչ նյութ։
Ընդհանուր հողատարածք
7152.1 քմ
Ընդհանուր բնակելի մակերես
9140 քմ
Հարկեր
5 վերգետնյա, 2 ստորգետնյա
Բնակարաններ
123
Առկա բնակարաններ
110
Առաստաղի բարձրություն
3 մ-ից 3.6 մ մ
Ջեռուցում
կենտրոնացված
Հովացում
նախատեսված չէ, առկա են կոնդիոցոներների արտաքին բլոկերի համար արկղեր
Տաք ջուր
Տանիքի ինքնավար կաթսայատնից
Գազ
Տանիքի գազային կաթսայատուն
Կոմերցիոն տարածքներ
2668 քմ, 26 կոմերցիոն տարածք
Բաց կայանատեղեր
56
Փակ կայանատեղեր
97
Կայանատեղի ստանդարտ չափեր
Միջինում 6*3 մ
Կայանատեղիներ
153
Կանաչապատ զոնաներ և ժամանցի վայրեր
Բակային տարածքի բարեկարգում մանկական խաղահրապարակներով, որը տեղակայված է ստիլոբատի վրա (ստիլոբատի արժեքը կազմում է շինարարական կարկասի արժեքի 10–15%-ը)։ Շենքի շուրջ տարածքի բարեկարգում (լայն մայթեր, բարձրացված ծաղկանոցներ, նախատեսված ավտոկայանատեղիներ, ճոճանակներ, պերգոլաներ, նստարաններ և այլն)։ Բակի և շենքի շուրջ տարածքի բարեկարգումը մշակված է «անխոչընդոտ միջավայր» հայեցակարգով։ Տանիքի բարեկարգում — յուրաքանչյուր մուտքի համար նախատեսված է լաունջ գոտի։ Առանձնացված է տարածք քովորկինգի համար։ Ինժեներական լուծումներ — բնակարաններում նախատեսված է ջեռուցման համակարգ (խողովակաշար մինչև ջեռուցման սարքերը և դրանց տեղադրում), ջրամատակարարման ներքին разводка, բարելավված ձայնամեկուսացում, յուրաքանչյուր բնակարանի համար նախատեսված են զամբյուղներ կոնդիցիոներների արտաքին բլոկների համար, էլեկտրաէներգիայի պահուստային մատակարարում 1-ին կարգի սպառողների համար անջատման դեպքում, ջրի պահուստ անջատման դեպքում, տանիքին տեղադրված արևային պանելներ, որոնք կծածկեն ընդհանուր օգտագործման տարածքների էլեկտրաէներգիայի ծախսերը, բոլոր պատուհանները պանորամային են (հատակից մինչև առաստաղ), ճակատային հատվածում օգտագործված է ֆրեզավորված տուֆ և տրավերտին։ Տանիքում տեղակայված կենտրոնացված ավտոնոմ կաթսայատուն։ Լոբբիի և ավտոկայանատեղիի դիզայներական հարդարում։
Տարածքային առավելություններ
Monterosso-ի տեղակայումը – Monterosso նախագիծը գտնվում է Նորք-Մարաշ թաղամասում՝ Երևանի ամենահեռանկարային և հեղինակավոր շրջաններից մեկում։ Այս լոկացիայում գործում են խիստ քաղաքաշինական կանոնակարգեր՝ շենքերի հարկայնության և ճարտարապետական տեսքի սահմանափակումներով, ինչը ապահովում է միասնական վիզուալ ոճի պահպանում և բարձր որակի կառուցապատում՝ կոմֆորտ դասի և ավելի բարձր կարգի բնակելի համալիրների գերակշռությամբ։ – Նման մոտեցումը ձևավորում է բարեկեցիկ սոցիալական միջավայր։ Հաշվի առնելով ազատ հողատարածքների սահմանափակ քանակը և բարձրադիր շրջաններում որակյալ բնակարանի շարունակական պահանջարկը՝ կարելի է վստահաբար կանխատեսել անշարժ գույքի շուկայական արժեքի աճ առաջիկա տարիներին։ – Լոկացիան ապահովում է նաև մի շարք կարևոր առավելություններ ապագա բնակիչների համար։ Բնակելի համալիրի բարձրությունը՝ ծովի մակերևույթից 1164 մետր (120 մետրով բարձր Հանրապետության հրապարակից), երաշխավորում է մաքուր օդ, քաղաքային աղմուկի նվազագույն մակարդակ, միջինում 3–4 աստիճանով ցածր ջերմաստիճան՝ քաղաքի կենտրոնի համեմատ, ինչպես նաև հիասքանչ համայնապատկերային տեսարաններ դեպի Երևան։ – Նոր ճանապարհի շնորհիվ դեպի քաղաքի կենտրոն ճանապարհը կկրճատվի՝ Թերյան փողոց հնարավոր կլինի հասնել ընդամենը 5–7 րոպեում։ Մոտակայքում են նաև կրթական հաստատություններ՝ դպրոցներ և մանկապարտեզներ, ինչը Նորք-Մարաշը դարձնում է հատկապես գրավիչ երեխաներ ունեցող ընտանիքների համար։
Տեսարաններ
Երևան և Արարատ
Ծառայություններ
Monterosso-ի շրջակա միջավայրը – Շենքի շուրջը կառուցված են լայն մայթեր (4 մետրից սկսած), բարձրացված ծաղկանոցներ, պերգոլաներով, նստարաններով և ճոճանակներով գոտիներ։ – Տարածքում ապահովված է հարմարավետ շարժը նաև մութ ժամերին՝ բազմաստիճան լուսավորության շնորհիվ։ Լրացուցիչ լուսային աղբյուր է հանդիսանում շենքերի ճարտարապետական լուսավորությունը։ – Բնակիչների համար նախատեսված է կոմյունիթի գոտի (քոուորկինգ), որի օգտվելը անվճար է։ – Համալիրի շուրջը տեղակայված են հյուրերի համար ավտոկայանատեղիներ, իսկ բնակիչների համար նախագծված է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ յուրաքանչյուր հարկի առանձին մուտքով։ – Ավտոկայանատեղին հագեցած է վարդակներով որոշ կայանատեղիների մոտ, լուսաթափանց դռներով, նավիգացիոն համակարգով, գծանշումներով և սանհանգույցներով յուրաքանչյուր հարկում։ Կատարված է նաև դիզայներական հարդարում, տեղադրված են պահեստային սենյակներ (քելլերներ) և մանկասայլակների պահոցներ։ – Որոշ կայանատեղիներ միացված են քելլերներին՝ բարձրացնելով առաջարկի ֆունկցիոնալությունն ու արժեքը։ Ավտոկայանատեղիից կա լրացուցիչ ելք դեպի առևտրային գոտի։ Տարածքում կտեղադրվեն նաև էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ։ Monterosso-ի լոբբիները – 370 քմ մակերեսով լոբբին մարմնավորում է էլեգանտությունը, որտեղ ներդաշնակորեն միաձուլվում են ազնվական դասական ոճը և ժամանակակից մինիմալիզմը։ – 3.6 մետր բարձր առաստաղը ստեղծում է անսահման տարածության զգացողություն։ Զուսպ գունային լուծումները ընդգծում են դեկորատիվ տարրերի գեղեցկությունը։ Յուրաքանչյուր գիծ և հյուսվածք ստեղծում են անմոռանալի առաջին տպավորություն՝ ինչպես նաև եվրոպական որակի վերելակները։ – Յուրաքանչյուր մուտքի բնակիչների համար նախատեսված է 60 քմ մակերեսով լաունջ գոտի տանիքում՝ հիասքանչ տեսարաններով դեպի Երևան և Մասիս լեռ։ – Արևից պաշտպանված ոճային հանգստի գոտիները կատարյալ են ընկերական հանդիպումների, ոչ ֆորմալ գործնական բանակցությունների և հանգիստ երեկոների համար։ – Լաունջ գոտու ևս մեկ առավելություն՝ աստղադիտման հնարավորությունն է․ նախատեսված են հատուկ հարթակներ օպտիկական սարքավորումների տեղադրման համար։
Հանձնում
1Պատերը հարթեցված են գիպսային սվաղովԷլեկտրալարերը անցկացված են բնակարան 4 5 Ջեռուցման համակարգը տեղադրված էԲնակարանների միջև պատերը կառուցված են ձայնամեկուսիչ շերտով 2 3 Կատարված է հարթ լողացող հատակ՝ ձայնամեկուսիչ շերտովՋրամատակարարման համակարգի խողովակաշարն անցկացված է 6 8 Տեղադրված են մուտքի դռները, և կատարված է լոջիայի վերջնական հարդարումըՏեղադրված են ալյումինե պատուհաններ՝ երկշերտ ապակեպատմամբ

Ֆինանսներ

Գին ք/մ
836.000 դր – 1.330.000 դր
Մակերես
46.3 – 157.72
Բնակարանի գին
45.000.000 դրամ – 182.000.000

Հարմարություններ

  • Փակ բակ, քովորկինգ, խաղահրապարակ, տանիքի լաունջ, ստորգետնյա կայանատեղի, էլեկտրամեքենաների լիցքավորում

Մոտակայքում

  • Մոտակայքում դպրոցներ և մանկապարտեզներ

Քարտեզ

3D քարտեզի բեռնում…

Շինարարության ժամանակացույց

Փուլ 1

Նախավաճառք

Ընթացքում

Փուլ 2

Հիմք

Սպասվող

Փուլ 3

Կարկաս

Սպասվող

Փուլ 4

Ճակատ

Սպասվող

Փուլ 5

Հանձնում

Սպասվող

Բնակարաններ

Ամրագրեք բնակարան MONTEROSSO-ում

Ներբեռնեք բրոշյուրը, պլանավորեք այց կամ խոսեք կառուցապատողի վաճառքի թիմի հետ։

Մուտք գործեք որպես գնորդ՝ հարցում ուղարկելու համար։ Մուտք