Myler Mountain Resort
Myler Mountain Resort

Կառուցապատող

Myler Mountain Resort

Myler Mountaion Resort լեռնադահուկային հանգստավայրը գտնվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ընդամենը 62 կմ հեռավորության վրա․ այստեղ կարելի է հասնել մոտ մեկ ժամում։ Հանգստավայրը զբաղեցնում է շուրջ 2070 հեկտար տարածք, որից 600 հեկտարը նախատեսված է կառուցապատման համար։ 2024–2025 թվականների ձմեռային սեզոնից համալիրում գործում են երեք ճոպանուղիներ՝ Nare’s Express նստատեղային ճոպանուղին և Angeline 1 ու Angeline 2 գոնդոլային ճոպանուղիները։ Դրանք ապահովում են վերելքը հանգստավայրի ստորին հատվածից մինչև ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 2850 մետր բարձրության վրա։ Այստեղից բացվում են տպավորիչ տեսարաններ դեպի Արարատ, Արա, Արագած և Հատիս լեռները։ 2024 թվականի փետրվարից համալիրում գործում է արհեստական ձնագոյացման համակարգը, որը նվազեցնում է բնական ձյան տեղումներից կախվածությունը և նպաստում դահուկային սեզոնի ընթացքում սահուղիների որակի պահպանմանը՝ բարելավելով նաև միջազգային մակարդակի մրցաշարերի անցկացման պայմանները։ Հանգստավայրում գործում են վեց ռեստորաններ, ինչպես նաև առաջարկվում են ձմեռային կարտինգ, փչովի օղակներով սահելու՝ թյուբինգի գոտի, պարապլանով և ուղղաթիռով թռիչքներ։ Զարգացման վերջնական փուլում հանգստավայրը կունենա շուրջ 102 կմ ընդհանուր երկարությամբ բարձրորակ և խնամված դահուկային սահուղիներ՝ բարդության բոլոր մակարդակներով։ Ճոպանուղիների ընդհանուր թողունակությունը կհասնի ժամում 41 400 մարդու, իսկ սահուղիները կկարողանան միաժամանակ ընդունել մինչև 17 000 դահուկորդի։ Պրոֆեսիոնալ և նվիրված թիմի աշխատանքի շնորհիվ Myler Mountaion Resort-ը զարգանում է որպես Հայաստանի խոշորագույն զբոսաշրջային նախագծերից մեկը։ Հանգստավայրի նախագիծը մշակել է կանադական ECOSIGN ընկերությունը։ Համալիրն այսօր համագործակցում է ոլորտի առաջատար ընկերությունների և ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Doppelmayr, Demaclenko, PistenBully, Axess, Rossignol, Fischer և Head։ Համալիրում գործում են Myler Mountaion Resort պրոֆեսիոնալ դահուկային մարզադպրոցը և «Քոթոթ» մանկական ակումբը։ Սկսնակների համար նախատեսված հարմարավետ և անվտանգ ուսումնական գոտին հագեցած է 150 մետր երկարությամբ Magic Carpet շարժագորգով, որը հեշտացնում է վերելքը և առաջին պարապմունքներն ավելի հարմարավետ դարձնում։ Փորձառու և համբերատար մարզիչները դահուկավարության հիմունքները սովորեցնում են քայլ առ քայլ՝ կիրառելով կազմակերպված, հետաքրքիր և արդյունավետ ուսուցման մեթոդներ։ Ուսուցման հնարավորությունները նախատեսված են երեխաների և մեծահասակ սկսնակների համար՝ ընտանիքներին հնարավորություն տալով միասին բացահայտելու լեռնային սպորտը։ Պարապմունքներն օգնում են զարգացնել ճիշտ տեխնիկան, ձեռք բերել ինքնավստահություն և առաջին իսկ օրերից վայելել դահուկներով սահելը։ 2024 թվականին Myler Mountaion Resort-ին շնորհվել է ազատ տնտեսական գոտու կարգավիճակ։ Ազատ տնտեսական գոտիների ստեղծման նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման և արտահանման խթանման միջոցով։

Նախագծերի քանակ
1
Մարզ
գ. Եղիպատրուշ, Արագածոտնի մարզ
Հասցե
գ. Եղիպատրուշ, Արագածոտնի մարզ

Հրապարակված նախագծեր

Դիտել նախագծերը կատալոգում